Սկսվել են խոլեստերինի մակարդակն իջեցնող պատվաստանյութի փորձարկումները

16:08, 21 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց վրա սկսվել են նոր պատվաստանյութի փորձարկումները, որն իջեցնում Է խոլեստերինի մակարդակը: Ավելի վաղ այդ պատվաստանյութը փորձարկումներ Է անցել մկների վրա, որոնք լավ արդյունքներ են տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Վիեննայի բժշկական համալսարանի հետազոտողները 72 կամավորների վրա ստուգում են բուժման նոր տեսակի անվտանգությունը:

Պատվաստանյութը միտված Է զարկերակային անոթների պատերին խոլեստերինային թիթեղիկների նստվածքների կանխմանը:

Պատվաստանյութը կարող Է լավ այլընտրանք դառնալ այն հաբերի ամենօրյա ընդունմանը, որոնք նվազեցնում են ինսուլտի, ստենոկարդիայի եւ ինֆարկտի վտանգը: Ինչպես European Heart Journal բժշկագիտական հանդեսում գրում են դոկտոր Գյունտեր Ստաֆլերը եւ Նիդեռլանդների Կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպությունից նրա գործընկերները, տարիներ կպահանջվեն՝ պարզելու համար, թե որքան արդյունավետ եւ անվտանգ Է այդ պատվաստանյութը մարդու համար:

Բայց եթե նույնիսկ պատվաստանյութը մատչելի դառնա վեց տարի հետո, ընդգծում են բժիշկները, այն չի կարելի դիտել որպես ֆիզիկական վարժությունների կամ առողջ սննդակարգի փոխարինում:


© 2009 ARMENPRESS.am