Բելլա Հադիդը քրոջը կփոխարինի Max Mara-ի նկարահանումներում

14:18, 21 Հունիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թոփ մոդել Բելլա Հադիդն իր քրոջը՝ Ջիջիին, կփոխարինի Max Mara մակնիշի գովազդային արշավի նկարահանումներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fashionista-ն: Աղջիկը ֆիրմային աքսեսուարների շարք Է ներկայացնելու:

Ջիջի Հադիդը մի քանի տարի համագործակցում Էր այս բրենդի հետ եւ ներկայացնում հագուստի հավաքածուներ:

Ընդհանրապես քույրերը բավականին հաճախ են այսօրինակ պարտավորագրեր կնքում, երկուսն Էլ մասնակցել են Victoria՚s Secret-ի ցուցադրություններին, աշխատել են մարզական բրենդների հետ՝ Բելան՝ Nike-ի, իսկ Ջիջին՝ Reebok-ի հետ, եւ համագործակցել կոսմետիկական այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են՝ Dior-ը եւ Maybelline-ը:

Max Mara Fashion Group-ն արտադրող ընկերություն Է եւ կանանց հագուստի ու աքսեսուարների ռեթեյլեր. այն հիմնադրվել Է 1951 թվականին Իտալիայում: Բացի Max Mara բրենդից, այն կառավարում Է Sportmax, Sportmax Code, Weekend Max Mara, ՚S Max Mara, Marella, Pennyblack, iBlues, Max & Co եւ Marina Rinaldi մակնիշները: Բելլա Հադիդն ամերիկացի մոդել Է, նա իր կարիերան սկսել Է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել Է պոդիում, առաջին անգամ մասնակցել Է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել Է տարվա մոդել:


© 2009 ARMENPRESS.am