Արցախի ԿԸՀ անդամի լիազորությունները դադարեցվել են

12:30, 21 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հասմիկ Շինդյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am