Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում Է Պուտինի արտաքին քաղաքականությունը. Pew Research Center
12:08, 21 Հունիս, 2017Պարզվել Է, որ հարցվածների 78 տոկոսը հավանություն Է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների կառուցման՝ Պուտինի մոտեցմանը (16 տոկոսը հավանություն չի տալիս): ԱՄՆ-ի վերաբերմամբ հավանություն տվողները կազմել են հարցման մասնակիցների 73 տոկոսը, հավանություն չտվողները՝ 22 տոկոսը, Եվրամիության վերաբերմամբ՝ 67 տոկոսը եւ 26 տոկոսը՝ համապատասխանաբար, Ուկրաինայի վերաբերմամբ՝ 63 տոկոսը եւ 29 տոկոսը՝ համապատասխանաբար:
Մինչդեռ Պուտինի տնտեսական քաղաքականության աջակցման մասին հայտարարել Է ռուսաստանցիների 55 տոկոսը: Նրանց հետ չի համաձայնել հայրենակիցների 40 տոկոսը: Նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին հավանություն Է տալիս ռուսաստանցիների 49 տոկոսը, հավանություն չի տալիս 45 տոկոսը: Քաղաքացիական հասարակության նկատմամբ քաղաքականությունը պաշտպանում Է հարցման մասնակիցների 57 տոկոսը, չի պաշտպանում 35 տոկոսը, Էներգետիկական քաղաքականությունը՝ 60 տոկոսը եւ 28 տոկոսը՝ համապատասխանաբար:
Հարցումը 1002 ռուսաստանցիների շրջանում անցկացվել Է փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 4 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am