Բռնցքամարտիկներ Բաչկովը և Տոնականյանը մոտ են Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելուն

11:01, 21 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամ մոտ են Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Ցերեկային մրցահերթում Բաչկովը կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ, իսկ Տոնականյանը երեկոյան մրցահերթում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովի հետ: Հաղթելու դեպքում երկու բռնցքամարտիկն էլ դուրս կգան կիսաեզրափակիչ փուլ և կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:


© 2009 ARMENPRESS.am