Աշակերտները միասնական քննություններին ներկայանում են պատրաստված. ԱՀ ԳԹԿ տնօրեն

20:56, 20 Հունիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 11 դպրոցների քննական կենտրոններում տեղի է ունեցել «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունը:

ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Յուրի Քարամյանն ասել է, որ «Հայոց պատմություն» առարկայից միասնական քննությանը հայտագրված 142 աշակերտից մասնակցել է 130-ը, իսկ քիմայի քննությանը հայտագրված 58 հոգուց՝ 55-ը:

«Աշակերտները միասնական քննություններին ներկայանում են պատրաստված»,- նշել է Յուրի Քարամյանը: Նրա տեղեկացմամբ՝ հունիսի 23-ին Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 11 դպրոցների քննական կենտրոններում տեղի է ունենալու վերջին՝ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը։


© 2009 ARMENPRESS.am