Սեուլի կենդանաբանական այգում փղերը ջրից դուրս են բերել խեղդվող ձագին

16:41, 20 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի Գրենդ-փարք կենդանաբանական այգում (Հարավային Կորեա) երկու փիղ օգնել են ջրից դուրս բերել խեղդվող ձագին: Հաստատությունում տեղադրված տեսադիտման խցիկից տեսագրությունը հունիսի 20-ին հրապարակել Է Metro-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, փղիկը ոչ մի վնասվածք չի ստացել եւ շարունակել Է զբոսնել մեծ կենդանիների հետ:


© 2009 ARMENPRESS.am