Skype-ի աշխատանքում գլոբալ խափանում Է տեղի ունեցել

14:22, 20 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում երկրորդ օրն անընդմեջ խնդիրների են բախվում հաղորդագրություններ ընդունելիս եւ ուղարկելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունում հաստատել են, որ գիտեն խափանման մասին եւ աշխատում են վերացնել այն: Ընդ որում՝ Skype-ում չեն բացատրել՝ ինչով են պայմանավորված ստեղծված խնդիրները եւ որքան ժամանակ կպահանջվի դրանց վերացման համար:

Հունիսի 19-ին Skype-ի օգտատերերն սկսել են գանգատվել ավտորիզացիայի հետ կապված դժվարություններից, հաղորդագրությունների ընդունման եւ ուղարկման անհնարինությունից, ինչպես նաեւ ձայնային զանգերի աշխատանքում տեղ գտած խափանումներից:

DownDetector կայքի տվյալներով, որը գրանցում Է օգտատերերի գանգատները, Skype-ի աշխատանքում ծագած խնդիրները պահպանվում են մինչ այժմ: Դրանց մասին հայտարարել են եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների բնակիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am