Ամերիկյան ընկերությունը սխալմամբ Համացանցում զետեղել Է 200 մլն ընտրողների տվյալները

10:50, 20 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել Է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել Է The Нill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ստանձնում ենք ստեղծված իրադրության պատասխանատվությունը»,- ասված Է ընկերության հայտարարության մեջ, որն ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պատվերով զբաղվում Էր ընտրողների կազմի եւ հայացքների հետազոտություններով:

Արտահոսը հայտնաբերել Է UpGuard ընկերությունը, որը մասնագիտացած Է անվտանգության հարցերի բնագավառում:

Դրանից հետո տվյալների պահոցում տեղադրվել Է նշանաբառ, սակայն շուրջ երկու շաբաթ այն եղել Է բաց կայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am