Կատարը նշել Է տարածաշրջանի երկրների հետ ուղղակի բանակցություններին մասնակցելու պայմանները

18:10, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարը պատրաստ Է իր հետ հարաբերությունները խզած երկրների հետ ուղղակի բանակցություններ վարել շրջափակման վերացումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արենպրես»-ը, հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Մուհամադ բեն Աբդուռահման ալ Թանին: «Մենք պաշտպանում ենք ուղղակի բանակցություններ սկսելու Քուվեյթի նախաձեռնությունը»,-ասել Է նա Դոհայում կայացած մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ նախարարն ընդգծել Է, որ երկխոսությունը կարող Է սկսվել միայն Կատարի նկատմամբ սահմանված բռնարգելքի չեղարկումից հետո: «Բանակցությունները պետք Է վարվեն քաղաքակիրթ ձեւով, այլ ոչ թե ճնշմամբ ու շրջափակմամբ»,-ասել Է Կատարի ԱԳՆ-ի ղեկավարը:

«Հարկավոր Է օգտագործել օրինական մեթոդներ, այլ ոչ թե շրջափակում: Չպետք Է շրջափակել օդային եւ ծովային տարածքը, խանգարել մեր նավերին՝ նավարկելու դեպի Կատար»,-հավելել Է նա:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել Է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am