Կատարը նշել Է տարածաշրջանի երկրների հետ ուղղակի բանակցություններին մասնակցելու պայմանները
18:10, 19 Հունիս, 2017«Հարկավոր Է օգտագործել օրինական մեթոդներ, այլ ոչ թե շրջափակում: Չպետք Է շրջափակել օդային եւ ծովային տարածքը, խանգարել մեր նավերին՝ նավարկելու դեպի Կատար»,-հավելել Է նա:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:
Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել Է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am