Մեյը խոստացել Է ամեն ինչ անել Բրիտանիայում մուսուլմանների անվտանգությունն ապահովելու համար

18:07, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է ամեն ինչ անել երկրում մուսուլմանական համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է այն մզկիթի ծխականների հետ կառավարության ղեկավարի հանդիպման մասնակիցներից մեկը, որի մերձակայքում լույս հունիսի 19-ի գիշերը արտակարգ պատահար Է տեղի ունեցել:

«Միսիս Մեյն ասաց, որ աշխատելու Է երկրում մուսուլմանական համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Նա ասաց, որ դրա համար կանի ամեն ինչ»,-նշել Է գործակալության զրուցակիցը՝ դուրս գալով հանդիպումից:

Նա հրաժարվել Է ներկայանալ եւ չի պատասխանել այն հարցին, թե հավատում Է արդյոք, որ կառավարությունն արմատական քայլեր կձեռնարկի:

Ավելի վաղ Մեյը քննադատության Է ենթարկվել այն բանի համար, որ չափազանց երկար չԷր հանդիպում Լոնդոնի արեւմտյան շրջանում հրդեհից տուժածների հետ: Անհայտ մեկը լույս հունիսի 19-ի գիշերը բեռնատարով մարդկանց վրաերթի Է ենթարկել Լոնդոնի հյուսիսային շրջանում, որոնք գիշերային նամազից հետո վերադառնում Էին մզկիթից: Ոստիկանությունը հայտնել Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ տասը մարդ, նրանցից ութը հոսպիտալացվել են: Կանխամտածված սպանություն կատարելու կասկածանքով՝ ձերբակալվել Է 48-ամյա մի տղամարդ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ ոստիկանությունը միջադեպը դիտարկում Է որպես հնարավոր ահաբեկչական գործողություն:


© 2009 ARMENPRESS.am