«Կարիբյան ծովի ծովահենների» հեղինակները կազատվեն կապիտան Ջեկ Ճնճղուկից

17:42, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարիբյան ծովի ծովահենների» ստեղծողները կինոֆրանշիզայի շարունակության մեջ ցանկանում են հրաժարվել դերասան Ջոնի Դեփից եւ նրա հերոսից՝ կապիտան Ջեկ Ճնճղուկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Star-ը:

«Առաջ Դեփի համար Էին մարդիկ գնում այդ ֆիլմերը դիտելու: Այժմ կա այն զգացողությունը, որ լսարանը կորցրել Է հետաքրքրությունը նրա նկատմամբ»,- պատմել Է պորտալի զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ հանրությունն ավելի շատ հավանում Է 27-ամյա Բրենթոն Թուեյթսին եւ 25-ամյա Քայա Սքոդելարիոյին, որոնք առաջին անգամ հայտնվել են սագայի վերջին՝ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ժապավենում: «Եթե ֆիլմում գլխավոր դերերը տան Բրենթոնին եւ Քայային, դա կարող Է թարմ շունչ տալ ֆրանշիզային»,-ընդգծել Է նա:

Կապիտան Ջեկ Ճնճղուկը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկն Է: ԿինոԷպոպեան ներառում Է հինգ ժապավեն: «Մեռածները հեքիաթներ չեն պատմում» վերջին մասը Էկրան Է բարձրացել մայիսի 26-ին: Բոլոր կինոնկարներում Ճնճղուկի դերը կատարել Է 54-ամյա Դեփը:


© 2009 ARMENPRESS.am