ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը տեղավորվեց Լատվիայի տարածքում
17:20, 19 Հունիս, 2017«ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայությունը պատմական իրադարձություն Է: Դա ոչ միայն ուսուցողական առաքելություն Է, այլեւ զսպման ակտիվ միջոց: ՆԱՏՕ-ի անդամ ավելի քան 20 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, մեր չորս երկրներում դաշինքի ուժերի ընդլայնման մաս են կազմում: Դա վկայում Է դաշնակիցների համերաշխության մասին»,-ասել Է նա:
ՆԱՏՕ-ի գումարտակի զինվորներին ողջունել Է նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Այսօր ՆԱՏՕ-ն կատարում Է ընդամենը մեկ տարի առաջ Վարշավայի գագաթնաժողովում տված խոստումը՝ Էստոնիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ այստեղ՝ Լատվիայում, չորս բազմազգ մարտական խմբերի ծավալման խոստումը՝ պաշտպանելու համար մեր դաշինքը, զսպելու ագրեսիան եւ պահպանելու խաղաղությունը»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am