Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները

16:44, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Դավիթ Սաֆարյանը մոտ երկու ամիս է, ինչ վերսկսել է մարզումները: Նրան հարկավոր է լիովին վերականգնվել: Մինչ տարեվերջ պարզ կդառնա` Դավիթը կշարունակի մարզիկի կարիերան, թե ոչ»,-ասաց Բաղդադյանը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո Դավիթ Սաֆարյանն անցել էր հանգստի: Սաֆարյանը 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է: 


© 2009 ARMENPRESS.am