Բրյուսելում մեկնարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու շուրջը բանակցությունները

16:40, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից չուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն Բրյուսելում սկսել են Brexit-ի շուրջը բանակցությունները:

BBC-ի հաղորդմամբ՝ բանակցությունների առաջին օրը դրանց մասնակիցները կկենտրոնանան կազմակերպական հարցերի վրա՝ որքան հաճախ են իրենք հանդիպելու եւ ինչ կարգով են քննարկելու բանակցությունների գլխավոր թեմաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այս բանակցություններն սկսում ենք դրական եւ կառուցողական ոգով, որպեսզի ապագայում հաստատուն եւ հատուկ գործընկերության հասնենք մեր եւ մեր եվրոպացի դաշնակիցների ու բարեկամենրի միջեւ»,- հայտարարել Է Դեւիսը: Ըստ BBC-ի աղբյուրների՝ բանակցությունները կընթանան այն սխեմայով, որը գերադասելի Է Եվրամիության համար. նախ կքննարկվեն Միության կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանները, եւ միայն դրանից հետո՝ ապագա համագործակցության եւ առեւտրական համաձայնագրի հարցերը:

«Ամուսնալուծական կարգավորման» հարցը, որոշ հաշվարկներով՝ կարժենա 50 միլիարդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 57 միլիարդ եվրո):

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների համաձայնեցման ընթացակարգին, Լիսաբոնի պայմանագրի համաձայն՝ հատկացվում Է մինչեւ երկու տարի, ինչից հետո անդամակցությունն ինքնաբերաբար դադարում Է: Այդ ժամկետը կավարտվի 2019 թվականի մարտի 29-ին, բայց պայմանավորվող կողմերի երկուստեք որոշմամբ կարող Է երկարացվել:


© 2009 ARMENPRESS.am