«Փյունիկ»-ի, «Շիրակ»-ի և «Գանձասար-Կապան»-ի մրցակիցները հայտնի են Եվրոպայի լիգայում

16:07, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայկական ակումբների մրցակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Փյունիկ»-ը կմրցի Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբի, Գյումրու «Շիրակ»-ը` «Գորիցա»-ի, իսկ «Գանձասար-Կապան»-ը ուժերը կչափի չեռնոգորիական «Մլադոստի» ակումբի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումները կկայանա հունսիի 29-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 6-ին:


© 2009 ARMENPRESS.am