Թուրքիան Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտի կստեղծի

13:14, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Զեյբեքչին հայտնել է, որ նախարարության մի խումբ աշխատակիցներ արդեն տեղակայվել են Նախիջևանում: Նա տեղեկացրել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման շնորհիվ Նախիջևանի հետ հնարավոր կլինի առևտուր իրականացնել այնպես, ինչպես արվում է Էրզրումի, Արդվինի կամ Թուրքիայի մյուս քաղաքների հետ:

Նախարարը հայտնել է նաև, որ առևտուրն իրականացվելու է թուրքական լիրայով:


© 2009 ARMENPRESS.am