Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

10:39, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից, Գյուլզադյանը կպաշտոնավարի հասարակական հիմունքներով:

Նա 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր՝ թիվ 53 ընտրատարածքից: Ներկայում զբաղվում է ֆերմերությամբ:


© 2009 ARMENPRESS.am