Գերմանիայի Ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները ի հիշատակ Հելմուտ Կոլի Ավստրալիայի դեմ խաղում հանդես կգան սև թևկապներով

17:00, 17 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի Ավստրալիայի դեմ խաղում հանդես կգան սև թևկապներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը մահացել է հունիսի 16-ին: Նա Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 1982-1998թթ:

Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլի շրջանակներում Գերմանիաիյ և Ավստրալիայի ազգային հավաքականների  միջև հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին, Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում:

 


© 2009 ARMENPRESS.am