Իգոր Յավրյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին

15:50, 17 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Յավրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 18-ին, Երևանի Թոխմախի Նուբարաշեն փողոցի թիվ 46 հասցեում գտնվող սգո սրահում՝ ժամը 18։00-ից մինչև 21։00-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իգոր Յավրյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 12։00-ից 14։00-ը՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։


© 2009 ARMENPRESS.am