Իրանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կույսերի տոնին նվիրված ժամերգություն

14:18, 17 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Մուժամբար գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սուրբ Գայանև և Հռիփսիմե կույսերի տոնի առթիվ կայացել է առավոտյան ժամերգություն Իրանի հայկական համայնքի մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ժամերգության ընթացքում հոգևորական դասը կատարել է սուրբ կույսերին նվիրված շարականը և մաղթանքները:

Ժամերգության արարողությունը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր Եպիսկոպոս Չիֆթչյանի հանդիսապետությամբ իրականացրել են Թավրիզի հոգևոր հովիվ Մարտիրոս քահանա Ղուկասյանը, ինչպես նաև դպրաց դասի անդամները:

Արարողության ավարտին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ներկաներին ներկայացրել է սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի նահատակության պատմությունը:


© 2009 ARMENPRESS.am