Թեհրանն արձագանքել Է նոր պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի որոշմանը

17:37, 16 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավարի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշումը համարել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) բացահայտ խախտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄՆ-ի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել Է օրինագիծ, որով նախատեսվում Է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ: Քաղաքական գործչի կարծիքով՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու օգնությամբ Վաշինգտոնը ձգտում Է փոխհատուցել իր անհաջողությունները տարածաշրջանում, մասնավորպես, Իրաքում եւ Սիրիայում: Վելայաթին նշել Է, որ ԳՀՀՊ-ի կատարման գծով իրանական դիտորդական խորհուրդը անպայմանորեն քննարկելու Է այդ հարցը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը վերացնում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Պլանն ուժի մեջ Է մտել 2016 թվականի հունվարի 16-ին:

Ընդսմին ԱՄՆ-ը պահպանում Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները հրթիռային ծրագրի, մարդու իրավունքների ասպարեզում եւ այն կասկածների կապակցությամբ, որ Թեհրանը հովանավորում Է ահաբեկչությունը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am