Ճապոնիայում սմարթֆոնի հավելվածը կնախազգուշացնի ԿԺԴՀ-ի գրոհի դեպքում տարհանման մասին

17:13, 16 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն ստեղծել Է սմարթֆոնի հատուկ հավելված, որը տարհանման վերաբերյալ տեղեկատվություն Է տրամադրում ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնիայի տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Իոմիուրի» թերթը:

Հավելվածը կապված Է ինտերնետ-կայքի դյուրացված տարբերակի հետ, որը գործարկվել Է 2005 թվականին: Դրանում տվյալներ են ներկայացված քաղաքացիների իրազեկման՝ երկրում գործող J-Alert համակարգի վերաբերյալ, ինչպես նաեւ «հարց-պատասխան» բաժինը՝ հասարակայնությանը այս կամ այն ասպեկտները պարզաբանելու համար: Ամեն ամիս այս Էջ Էր մտնում շուրջ 100 հազար մարդ: Սակայն այս տարի այդ ցուցանիշն սկսել Է կտրուկ աճել Փենյանի կողմից հրթիռների հաճախացած փորձարկումների ֆոնին: Այսպես, այս տարվա մարտին կայք Է մտել 450 հազար մարդ, իսկ ապրիլին՝ արդեն ռեկորդային 9,3 միլիոն:

Այսպիսով, ճապոնացիները հնարավորություն են ստացել ավելի հեշտ տեղեկատվություն ստանալ տարհանման երթուղիների, ինչպես նաեւ այն վայրերի մասին, որտեղ կարելի Է պատսպարվել հնարավոր հրթիռային գրոհից: Դրանց թվում են՝ ամուր շենքերը, ստորգետնյա անցումները, մետրոյի կայարանները կամ նկուղային հարկերը:

Այս տարվա մայիսին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել թարմացնել քաղաքացիների նախազգուշացման հրահանգները J-Alert համակարգի եւ դրա Em-Net անալոգի օգնությամբ: Գլխավոր փոփոխությունը վերաբերում Է այն բանին, որ այժմ բոլոր քաղաքացիներին հորդորելու են տարհանվել այն դեպքերում, երբ արձակված հրթիռը տեսականորեն կարող Է ընկնել Ճապոնիայի տարածքի վրա: Ավելի վաղ իշխանություները դա չԷին անում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am