Ավստրալիայում ոստիկանը բաժանել Է կռվող շանն ու կենգուրուին

16:44, 16 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի մի բնակչի հաջողվել Է տեսագրել կենգուրուի հետ շան կռիվը եւ նրանց մոտ վազող ոստիկանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 9news.com.au-ը:

Էնթոնի Հառլին մեքենայով ընթանում Էր Նոր Հարավային Ուելսի նահանգի ճանապարհով, երբ տեսավ գերմանական հովվաշան վրա հարձակվող կենգուրուին: Շունը կատաղի հաչում Էր, նետվում պարկավորի վրա, բայց նրան կծելու փորձեր չԷր անում:

Նա չԷր համարձակվում մոտենալ կենդանիներին, բայց շարունակում Էր հետեւել «իրադարձությունների զարգացմանը»: 20 րոպե անց շանը եւ կենգուրուին մոտեցել Է փայտով ոստիկանը եւ քշեց նրանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am