Չինաստանում կստեղծեն աշխարհում առաջին տուրիստական երթուղին պանդաների սիրահարների համար

14:33, 16 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուանի նահանգում կհայտնվի աշխարհում առաջին տուրիստական երթուղին՝ նվիրված Է պանդաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է South China Morning Post թերթը:
Երթուղին ներառելու Է տասնյակ օբյեկտներ, մասնավորապես, գիտահետազոտական բազա, պանդաների արգելոց, թեմատիկ հյուրանոցներ եւ տուրիստական բազա հեծանվով ճամփորդողների համար: Սիչուանի վարչական կենտրոն Չենդու քաղաքից այդ օբյեկտներ մեքենայով կարելի կլինի հասնել մի քանի ժամում:
Ենթադրվում Է, որ նախագիծը կգործարկվի մի քանի տարուց, անհրաժեշտ ենթակառուցվածքն ստեղծելուց հետո: Խոսքը, մասնավորապես, ավտոճանապարհի անցկացման մասին Է:
Երթուղին նախատեսված կլինի ինչպես ներքին, այնպես Էլ արտասահմանցի ճանապարհորդների համար: Դրա ստեղծման որոշումն ընդունվել Է պանդաների նկատմամբ զբոսաշրջիկների աճող հետաքրքրության պատճառով:
Մեծ պանդան արջերի ընտանիքին պատկանող կաթնասունների տեսակ Է: Բնակվում Է ՉԺՀ-ի լեռնային շրջաններում (Սիչուանի եւ Տիբեթի): Պանդան գրանցված Է միջազգային Կարմիր գրքում: Չինաստանում կենդանու սպանության համար մահապատիժ Է սպառնում:

© 2009 ARMENPRESS.am