Վլադիմիր Սպիվակովի անձնական հավաքածուն կցուցադրեն Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում

15:44, 15 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի ստեղծագործությունների հավաքածուն, որը երկար տարիների ընթացքում հավաքում Է հռչակավոր ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացնեն Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում: Ցուցահանդեսում, որը կբացվի հունիսի 16-ին, կներկայացվեն տարբեր դարաշրջանների եւ հոսանքների վարպետների 90 գործեր Սպիվակովի անձնական հավաքածուից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է հավաքորդն ինքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցուցադրանքը կազմվել Է ինձ համար հավասարապես թանկ եւ արժեքավոր երկու «տնային» հավաքածուներից. նկարների մի մասը պահվում Է իմ բնակարանում, մյուսը՝ բավականին զգալի մասը, որը բաղկացած Է արդի նկարիչների ստեղծագործություններից, զարդարում Է Մոսկվայի երաժշտության միջազգային տան պատերը»,- պատմել Է Սպիվակովը:

Իր հավաքածուն Սպիվակովը հավաքել Է 20 տարվա ընթացքում: Հեղինակաների թվում են Վասնեցովը, Ֆոնվիզինը, Բենուան, Նեմուխինը, Կորովինը, Չելիշչեւը եւ այլք:


© 2009 ARMENPRESS.am