Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել

15:47, 15 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում գտնվող խոշոր առևտրի կենտրոններից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ահազանգի հետ կապված առևտրի կենտրոնից մարդիկ սկսել են տարհանվել, դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փակել է կենտրոնի մուտքերն ու ելքերը:

Իրավապահ մարմիններն անվտանգության լայնածավալ միջոցներ են ձեռնարկում ենթադրյալ ռումբը հայտնաբերելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am