Facebook-ն ընդլայնում Է անվտանգության ստուգման գործառույթի հնարավորությունները

11:13, 15 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ն ընդլայնում Է անվտանգության ստուգման գործառույթի (Safety Check) հնարավորություններն արտակարգ իրավիճակների դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Այժմ սոցցանցի օգտատերերը կկարողանան ոչ միայն հայտնել, որ իրենց վտանգ չի սպառնում, այլեւ մեկնաբանել տեղի ունեցող դեպքերը:

Նաեւ մատչելի կդառնա միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որը կտրամադրի NC4 ճգնաժամային իրավիճակների մոնիթորինգի գործակալությունը: Բացի դրանից, կընդլայնվեն Community Help գործառույթի հնարավորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am