Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնության

14:25, 14 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով: Մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը տեղի կունենան հունիսի 16-ին:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Առաջնությունը կմեկնարկի հունիսի 15-ին և կավարտվի` 25-ին:


© 2009 ARMENPRESS.am