Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարյակինն է

10:34, 14 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սերգեյ Կարյակինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկօրյա հանգստից հետո շարունակվում է Norway chess միջազգային մրցաշարը: Արոնյանի մրցակիցը 7-րդ տուրում ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինն է: Մյուս զույգերն են. Կրամնիկ-Կարլսեն, Լագրավ-Գիրի, Սո-Կարուանա, Անանդ-Նակամուրա:

6 տուրից հետո Լևոն Արոնյանը և Հիկարու Նակամուրան կիսում են 1-2 տեղերը: Նրանք ունեն 4-ական միավոր:


© 2009 ARMENPRESS.am