Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

10:16, 13 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի արտաքին գործերի նախագահ Սվեն Միկսերը` ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միկսերը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Էստոնիայի արտգործնախարարին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը


© 2009 ARMENPRESS.am