Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ծանոթացել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավիճակին. Վիսկոնտի

17:16, 12 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ասել է Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

«Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտիին:

Նա հայտնել է նաև, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցն սկսել են Երևանից հունիսի 10-ին: Նրանք հանդիպել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանիպումները շարունակվել են Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ: Ծրագրվում է, որ համանախագահները կայցելեն նաև Ադրբեջան: 


© 2009 ARMENPRESS.am