Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը E խմբում նախավերջին տեղում է

01:18, 11 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայասստանի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերից հետո մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6 խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում գտնվող Ռումինիայի հավաքականը: 16 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լեհաստանի թիմը: 10-ական միավոր ունեն Չեռնոգորիայի և Դանիայի ընտրանիները: 2 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում  Ղազախստանի թիմը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերին՝ մրցելով Ռումինիայի թիմի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am