Թուրքիան «գրաված» «Մի գնա»-ն հայկական շոու-բիզնեսում ռեկորդային դիտում է գրանցել

14:11, 10 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիզ) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը ողջ Թուրքիայի տարածքում լայնորեն տարածվելուց հետո հայկական շոու-բիզնեսի համար ռեկորդային դիտումներ է գրանցել YouTube-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգիչների «Մի գնա» երգն այս պահին YouTube-ում ունի շուրջ 43,5 մլն դիտում, ինչը չգերազանցված ցուցանիշ է մյուս հայ երգիչների համար:

Ամիսներ շարունակ երգը պահպանում է առաջատարի հորիզոնականը Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի ցուցակում:

Ուշագրավ է, որ անգամ թուրք երգիչները «Մի գնա»-ի երաժշտության ու գործիքավորման հիման վրա թուրքական երգ են գրել ու տեսահոլովակ նկարահանել:


© 2009 ARMENPRESS.am