Apple-ի նոր պրոցեսորն արտադրողականության բացարձակ ռեկորդ Է սահմանել

16:32, 9 Հունիս, 2017

 ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի A10X Fusion նոր շարժական պրոցեսորն արտադրողականության բացարձակ ռեկորդ Է սահմանել AnTuTu թեստով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մշակողի կայքում: iPad Pro նոր մոդելում տեղադրված չիպն ունի վեց պրոցեսորային միջուկ եւ 12 GPU միջուկ: AnTuTu-ով այն հավաքել Է ավելի քան 234 հազար բալ:

Համեմատության համար նշենք, որ iPhone 7-ը հավաքում Է շուրջ 180 հազար բալ, իսկ Samsung Galaxy S8-ը՝ 200 հազար: Նաեւ պլանշետը ռեկորդ Է սահմանել Geekbench թեստով՝ շուրջ ինը հազար միավոր արդյունքով: AnTuTu-ն գնահատում Է այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են պրոցեսորի հզորությունը, գործառական հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը եւ հիշասարքի աշխատանքի արագությունը: Ծրագիրը շարժական սարքերի արտադրողականության ամենահանրաճանաչ թեստերից մեկն Է: Նոր 10,5-դյույմանոց iPadPro-ները ներկայացվել են Սան Խոսեի (Կալիֆոռնիա) WWDC2017 խորհրդաժողովում: Սարքն ունի 12-մեգափիքսելանոց խցիկ՝ օպտիկական կայունացմամբ:


© 2009 ARMENPRESS.am