Իրանի իշխանությունները խորհուրդ են տալիս Թեհրանի բնակիչներին՝ խուսափել մետրոյով ուղեւորություններից

13:48, 7 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետախուզության նախարարությունը խորհուրդ Է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB հեռուստաալիքը:

«Այսօր առավոտյան ահաբեկիչների մի քանի խմբեր փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թեհրանում: Խմբերից մեկի մասնակիցները ձերբակալված են»,-հեռուստաալիքը մեջբերել Է նախարարության հայտարարությունը, որը խորհուրդ Է տվել թեհրանցիներին՝ ձեռնպահ մնալ հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: Հունիսի 7-ի առավոտյան երկու հարձակում Է կատարվել Իրանի մայրաքաղաքում՝ մեկը իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ, երկրորդը Իրանի խորհրդարանում: Երկու հարձակումների հետեւանքով կան զոհեր: Ավելի ուշ IRIB հեռուստաալիքը հայտնել Է դամբարանի տարածքում երկրորդ մահապարտի ինքնապայթեցման մասին:

Թեհրանում կատարված հարձակումների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am