Եվս մեկ պայթյուն Է որոտացել իմամ Խոմեյնիի դամբարանում. «Ֆրանսպրես»

13:29, 7 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս մեկ պայթյուն Է որոտացել Թեհրանի մերձակա իմամ Խոմեյնիի դամբարանում, ինչի մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ահաբեկիչները գրոհել են Թեհրանից 40 կիլոմետր հարավ գտնվող դամբարանի վրա: Այնտեղ Է ներխուժել «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված առնվազն մեկ մարդ: Նա անկանոն կրակ Է բացել, ինչից հետո զենքը նետել Է գետին եւ պայթեցրել իրեն:

Թեհրանի նահանգապետ Հոսեյն Հաշմին հայտնել Է, որ հարձակվողներից մեկը ոչնչացված Է, իսկ մնացածները՝ կալանավորված:

Միջադեպի հետեւանքով զոհվել Է դամբարանի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի հոգի վիրավորվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am