Երևանում փոթորիկ հետևանքով 63-ամյա տղամարդ է մահացել 

11:42, 7 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի ունեցած փոթորկի հետևանքով հունիսի 6-ին 63-ամյա տղամարդ է մահացել։ «Մահացողը՝ Բաղդասար Չարկիչյան, 1954 թվականին էր ծնվել, մեզ մոտ շտապ օգնությունն է բերել, բայց արդեն կենսաբանական մահով»,- «Արմենպրես»-ին ասացին «Աստղիկ» ԲԿ-ից: Չարկիչյանը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ էր։ 

Փոթորկի հետևանքով շենքի տանիքներից մեկից թիթեղներ են պոկվել և ընկել են նրա վրա։ 
Մարմնական վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին Բաղդասար Չարկիչյանը մահացել է։ 


© 2009 ARMENPRESS.am