Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի առաջին տուրում

11:18, 7 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի  առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական շախմատի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 58-րդ քայլին կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Մյուս պարտիաներում ոչ-ոքի գրանցեցին նաև Լագրավ-Անանդ, Կրամնիկ-Կարյակին, Կարլսեն-Սո զույգերը:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է:


© 2009 ARMENPRESS.am