Հրաձգություն Իրանի խորհրդարանում, կան վիրավորներ. Tasnim

10:55, 7 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը Twitter-ի իր Էջում:

Խորհրդարանի շենքում շարունակվում Է հրաձգությունը, մի քանի մարդ պատանդ Է վերցված:

ISNA-ի տվյալներով՝ չորս զինյալներ մտել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահապանների վրա: Հարձակվողները մինչ այժմ վնասազերծված չեն: Գործակալությունը հայտնել Է երեք վիրավորների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am