Google-ը, Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Facebook-ը գլխավորել են ամենաթանկ բրենդների թոփ-100-ը

12:56, 6 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google, Apple, Microsoft, Amazon եւ Facebook ընկերությունները տեղ են գրավել աշխարհի ամենաթանկ բրենդների հնգյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է WPP եւ Kantar Millward Brown բրիտանական ընկերությունների ամենամյա համատեղ զեկույցը, որը կրում Է The BrandZ Global Top 100 անվանումը: Այս տարի առաջատարների եռյակը մնացել Է անփոփոխ. Amazon-ին հաջողվել Է բարելավել իր ցուցանիշները եւ յոթերորդ հորիզոնականից բարձրանալ չորրորդ տեղ, իսկ Facebook-ը պահպանել Է իր դիրքերը: Վերոհիշյալ ընկերությունների հասույթը կազմում Է բոլոր այն 100 ձեռնարկությունների եկամուտների 25 տոկոսը, որոնք ներառված են վարկանիշում:

Հետազոտությանը մասնակցած բրենդների միագումար արժեքն աճել Է 8 տոկոսով՝ 2016 թվականի 3,4 տրլն դոլարից մինչեւ 3,6 տրլն դոլար՝ 2017 թվականին: «The BrandZ Global Top 100 վարկանիշում գերիշխող դիրքեր են զբաղեցնում ինտերնետ-հսկաները, որոնք առաջին իսկ օրից գործում են համաշխարհային ասպարեզում, եւ որոնք կառուցվել են հզոր եւ ինովացիոն հարթակներում»,-հայտարարել Է Kantar Millward Brown-ում BrandZ-ի ղեկավար Փիթեր Վոլշը: Ուսումնասիրության ընթացքում վերլուծաբաններն ամբողջ աշխարհի ավելի քան 3 մլն գնորդների շրջանում հարցում են անցկացրել աշխարհի 50 շուկաներում ներկայացված շուրջ 120 հազար բրենդների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին: Բացի այդ, հաշվի են առնվել ընկերությունների ֆինանսական եւ գործարար տարբեր ցուցանիշները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am