Հայաստանի և Հնդկաստանի թիմերը գլխավորում են շախմատային «Սպիտակ նավակ» մրցաշարի աղյուսակը

12:15, 6 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմի մրցակիցն էր Նիժեգորոդյան մարզի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցախաղում մեր դպրոցականները առավելության հասան 4-0 հաշվով: 5-րդ տուրից հետո Հայաստանի և Հնդկաստանի հավաքականները վաստակել են 16.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Մոսկվայի թիմը:

«Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 97 թիմ, որոնցից 80 թիմը՝ Ռուսաստանից: 2015 թվականից սկսած «Սպիտակ նավակ» մրցաշարը դարձել է միջազգային (մինչ այդ ստուգատեսին մասնակցում էին միայն ռուսաստանյան թիմերը):


© 2009 ARMENPRESS.am