Հրանտ Մելքումյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից է  

11:35, 6 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Իվան Չեպարինովի հետ:
Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում են 10 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Հրանտ Մելքումյանը:
Արման Միքայելյանը վաստակել է 4.5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am