Մանչեսթրում Արիանա Գրանդեի բարեգործական համերգը 50 հազար հանդիսականների Է հավաքել
11:38, 5 Հունիս, 2017Դիմելով հանրությանը՝ 23-ամյա երգչուհին, որը մեկ օր առաջ եղել Էր նաեւ Մանչեսթրի հիվանդանոցներում, շնորհակալություն Է հայտնել համերգին եկածներին, որ նրանք արձագաքել են իր արվեստի այն երկրպագուների աջակցման գաղափարին, ովքեր տուժել են մահապարտ-ահաբեկչի գործողություններից:
Մի շարք կոմպոզիցիաներ կատարելիս Գրանդեին ընկերակցում Էին նաեւ երգչուհի Մայլի Սայրուսը եւ Black Eyed Peas խումբը: Իսկ One Last Time երգը նա կատարել Է համերգի մյուս մասնակիցների ընկերակցությամբ: Նրանց թվում Էին Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Coldplay, Take That խմբերը եւ այլք: «Մանչեսթր-արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգային դահլիճի սահմաններից դուրս՝ ճեմասրահում: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, վիրավորվել Է 75 հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
© 2009 ARMENPRESS.am