Արյունաբանական կենտրոնի բակում բացվեց կյանքն ու մանկությունը խորհրդանշող արձան

16:20, 2 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում բացվեց Նուռի կողմից քանդակած արձան, որը խորհրդանշում է կյանքն ու մանկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության հեղինակն անկեղծացավ, որ մանկության թեմայով արձաններն աշխարհում բավական քիչ են, իսկ մանկությունը արտաբերելը բավական բարդ է եւ պատասխանատու: «Ինձ համար սա կարծես մարտահրավեր լիներ, քանի որ բավական բարդ է քանդակով ներկայացնել երեխայի աչքերի փայլն ու չարաճճիությունը»,-ասաց նա:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, առաջին տիկին  Ռիտա Սարգսյանը, ներկայացնելով քանդակի ստեղծման պատմությունը, նշեց, որ առաջարկը եղել է հենց քանդակագործի կողմից: «Մի հանդիպման ժամանակ Նուռը  ինձ հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Որոշ ժամանակ մտածուց հետո մենք հասկացանք, որ մեզ պետք է մի բան, որը կդառնա կյանքի խորհրդանիշ եւ որպես խորհրդանիշ որոշեցինք պատկերել առողջ երեխայի մանկությունը քանդակի տեսքով: Մենք շատ կուզեինք, որ յուրաքանչյուր երեխայի համար  այս քանդակի տեսարանը իրականություն դառնա»,-ասաց Ռիտա Սարգսյանը:

[gallery id= 59087]

© 2009 ARMENPRESS.am