ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

12:34, 2 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի Մալիք Բաբաևի բողոքն ընդդեմ Ադրբեջանի կառավարության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Turan-ը:

Բաբաևի փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր պաշտպանյալի որդին 2009 թվականին նոյեմբերի 14-ին զինվորական ծառայության ժամանակ մահացել է: Գործի առնչությամբ Ռազմական դատախազությունը հարուցել էր քրեական գործ ՔՕ 125-րդ հոդվածով («ինքնասպանության դրդել»), սակայն գործը կասեցվել էր հանցանքի փաստի բացակայության հիմնավորմամբ:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տվյալ գործն արդյունավետ չի ուսումնասիրվել և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի երկու հոդված: Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Բաբաևին վճարել 150 հազար եվրո որպես բարոյական փոխհատուցում:

 


© 2009 ARMENPRESS.am