ԱՄՆ-ը խստացրել Է մուտքի այցագրեր տալու կանոնները. Reuters

13:13, 1 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել Է ամերիկյան այցագրեր տալու համար ստուգումների կանոնները՝ նոր հարցարան հաստատելով հայցորդների համար: Այն ներառում Է մի շարք նոր կետեր, այդ թվում՝ այն անվանումները նշելու խնդրանքը, որոնց ներքո նրանք Էջեր են գրանցել սոցիալական ցանցերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Նոր կանոնների համաձայն, ԱՄՆ-ի հյուպատոսությունների աշխատողներն այցագիր ստանալ ցանկացողներին հարցնելու են նրանց բոլոր նախկին արտասահմանյան անձնագրերի համարները, սոցցանցերում Էջերի անվանումները, որոնցից նրանք օգտվել են վերջին հինգ տարում, ինչպես նաեւ 15 տարվա ընթացքում նրանց մանրամասն կենսագրությունը, ներառյալ աշխատանքի տեղավորման եւ աշխարհում ուղեւորությունների վերաբերյալ տվյալները: Այդ հարցերը հարցարանում նշված են որպես ոչ պարտադիր, սակայն դրանում ասված Է, որ պատասխանների բացակայությունը կարող Է հանգեցնել այցագիր տալու ուշացման կամ դրա մերժման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am