Մինասյանը և Գաբուզյանը երկրորդ հաղթանակն են տոնել Եվրոպայի առաջնությունում

11:57, 1 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 2-րդ տուրում 2-րդ հաղթանակները տոնեցին Արտաշես Մինասյանը և Հովհաննես Գաբուզյանը: Հայաստանի գործող չեմպիոն Գաբուզյանը առավելության հասավ Վրաստանի ուժեղագույն շախմատիստ Բաադուր Ջոբավայի նկատմամբ, իսկ Արտաշես Մինասյանն ուժեղ գտնվեց Վրաստանի 2-րդ շախմատիստ Միխեիլ Մչեդիշվիլուց:
2-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Սարգիս Սարգսյանը և Արթուր Դավթյանը:
2-րդ տուրից հետո 44 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում են Արտաշես Մինասյանը և Հովհաննես Գաբուզյանը:


© 2009 ARMENPRESS.am