Գևորգ Կոստանյանը կշարունակի ՄԻԵԴ-ում հանդես գալ որպես ՀՀ ներկայացուցիչ

20:37, 31 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կլիազորի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում:

Որոշման համաձայն, ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից:

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից 2017 թվականի մայիսի 17-ին:


© 2009 ARMENPRESS.am